Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի վաղ նշել էինք, որ այսօր` Աֆրիկյանների շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, իր մասնագիտական պարտականությունները կատարելիս թեթև մարմնական վնասվածքներ է ստացել Yerkir.am-ի լրագրողը, որին հրել ու վայր էին գցել ոստիկանները:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունն անցել բացահայտ ագրեսիվ վարքագծի, որի արդյունքում տուժում են ոչ միայն պայքարող քաղաքացիներ, այլև լրագրողներ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Եթե գտնում եք, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են եղել լրագրողի նկատմամբ, ես ներողություն եմ խնդրում: Բայց եթե մենք խնդրում ենք լրագրողներին, որ բարձրանան մայթի վրա...»:
Դիտարկմանը, որ լրագրողները չեն կարողանում աշխատել ոստիկանների անհիմն ագրեսիվության պայմաններում, Վալերի Օսիպյանը արձագանքեց. «Հա, եկեք ձեր աշխատանքն արեք, բայց մի' խանգարեք մեր աշխատանքներին: Մենք ոստիկանության պետի հրամանն ունենք, որ պետք է էլ ավելի ուշադիր լինենք լրագրողների նկատմամբ, հոգանք ձեր կյանքի, առողջության մասին»:
Լրագրողների հարցին` այդ ինչպե՞ս եք հոգում, եթե քիչ առաջ մի լրագրողի ոստիկանները վայր գցեցին, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չի կարող այդպիսի բան լինել»:
Մեր հարցին, թե ո՞ւմ է ծառայում ոստիկանությունը, փոխոստիկանապետը, շփոթված, չկարողացավ միանգամից պատասխանել. «Դուք չգիտե՞ք` ում է ծառայում: Հիմա ես ձեզ գաղտնի՞ք բացահայտեմ, թե՞ հոգու եղածը ասեմ»:
Խնդրեցինք սկսել «հոգու եղած»-ից: Օսիպյանը վերջապես պատասխանեց. «Լավ, ես ձեզ իրականությունը կասեմ` ոստիկանությունը ծառայում է ձեզ` ժողովրդին»:
Մեր այն դիտարկմանը, որ ժողովուրդը երեկվա դեպքերից հետո անբավարար է գնահատում ոստիկանության աշխատանքը` համարելով այն խայտառակություն, Օսիպյանը պատասխանեց. «Դե, նայած որ ժողովուրդը: Ուղղակի չի կարելի ոստիկանին թիրախ ընտրել, դա հնացած տեխնոլոգիա է»: