|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուժային կառույցները գուցե լավ չեն կատարել իր հնչեցրած հրահանգը` ասֆալտին պառկեցնելու հետ կապված:
«Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է պատշաճ և ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերում է վարչապետի` երեկ արված հայտարարությանը, նա շեշտել է` ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է: Ընդունում եմ, որ հնարավոր է` ոստիկանությունը թերացել է, ես արդեն տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- ասաց Վալերի Օսիպյանը: