կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 22:54
Հասարակություն

2019 թվականից Արագածոտնի մարզի դպրոցներն ամբողջությամբ անցնելու են ներառական կրթության

2019 թվականից Արագածոտնի մարզի դպրոցներն ամբողջությամբ անցնելու են ներառական կրթության

Օգոստոսի 23-ին կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց դպրոցների տնօրեններին եւ մանկավարժներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ կրթության պատասխանատուները  ի զորու են համատեղ լուծելու ոլորտում առկա խնդիրները:  Նա նշեց, որ այս տարի ավանդական խորհրդակցությունը այլ ձեւաչափով է կազմակերպված:  Կլինեն կրթությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ բովանդակային քննարկումներ, կլինի հարց ու պատասխան, իսկ  2017-2018 ուսումնական տարվա ընթացքում  ՀՀ Արագածոտնի   մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը տեղադրված կլինի մարզպետարանի պաշտոնական կայքում:

 ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը եւ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը խոսեցին նոր ուսումնական տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք երկարաժամկետ եւ կարճաժամկետ   ծրագրերի մասին: Քննարկվեցին  ուսումնական պլանների, դասարանների կազմավորման, բազմահամակազմ դասարանների, տնօրենների թափուր տեղերի մրցույթների, ուսուցիչների ատեստավորման գործընթացներում նախատեսվող նոր կարգերի սահմանման մասին հարցերը:  Նշվեց, որ 2019 թվականից Արագածոտնի մարզի դպրոցներն ամբողջությամբ անցնելու են ներառական կրթության, ինչը բոլորի  միասնական լրջագույն  աշխատանքն  է պահանջում:

 Տնօրենների կողմից հնչեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր եւ առաջարկություններ եւ ստացան սպառիչ պարզաբանումներ: