|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 27-ից ի վեր, ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, ինչպես նաեւ Արցախից ժամանակավորապես Գեղարքունիքի մարզ բնակության տեղափոխված ընտանիքներին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից:
Արցախին, առաջնագծին եւ Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել է 26 միլիոն 313,3 հազար դրամի ֆինանսական աջակցություն:
Իսկ Գավառի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցների մանկավարժները եւ դպրոցականները Արցախին օգնելու նպատակով գումար են փոխանցել նաև «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամին»: Այդ միջոցները եւս ուղղվել են վերոնշյալ նպատակին:
Մի շարք դպրոցներ առաջնագծին օգնել են նաեւ սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով: