|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին:
Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը: Երեխաների խնամքի համակարգի բարելավման համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետության հարցը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի: