Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը երկրի ֆինանսների նախարարության հետ ԱԳ նախարարության կոնֆլիկտի հետևանք գործադուլի պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական կայքին հղումով:
«Ֆինանսների նախարարության գլխավոր տնօրենի կողմից համաձայնեցված և ստորագրված՝ 2019 թվականի հուլիսի 21-ի պայմանավորվածությունները խախտելու և Իսրայել Պետության՝ արտասահմանում ծառայող դեսպանորդներին միակողմանի կարգով նոր ցուցումները կատարել պարտավորեցնելու՝ Իսրայելի ֆինանսների նախարարության որոշման կապակցությամբ, որոնք հակասում են ավելի վաղ ձեռք բերված պայմաններին եւ խախտում են արդեն մի քանի տասնամյակ գոյություն ունեցող կարգը, մենք հարկադրված ենք փակել դիվանագիտական ներկայացուցչությունները»,- նշված Է հաղորդագրությունում:
Գործադուլի ընթացքում այցելուների մուտքը Իսրայելի՝ արտասահմանում գործող ներկայացուցչություններ կդադարեցվի, և ծառայություններ չեն մատուցվի:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը դիվանագետներին այլ ընտրություն չի թողել, և հույս են հայտնել, որ կոնֆլիկտը կկարգավորվի մոտ ժամանակներս: