|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել։ Այդ մասին Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին,` ինչպե՞ս է Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում հակամարտության գոտու սահմաններից դուրս տարածքում մոնիթորինգի անցկացման հավանականությանը։
«Ներկա պահին ԵԱՀԿ հարթակներում տվյալ հարցը չի քննարկվում»,- պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։