|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանյան` դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:
Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:
Քննարկվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ: