|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը, որպես բարի կամքի դրսեւորում, չսպասելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել է սահմանային «Դոնեցկ» եւ «Գուկովո» անցակետերը` դիտարկում իրականացնելու: Այս մասին, ըստ Интерфакс-ի, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Այսօր ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը համանապատասխան նամակ է ուղարկել Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դ. Բուրկհալտերին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ եւ ընդգծվում, որ այդ քայլը կնպաստի բռնության դադարեցմանը, համաուկրաինական թափանցիկ երկխոսությանը: