|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը: ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն մնացորդային քլորի և մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքւոմ շեղումներ չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում հակասանիտարական վիճակ է և կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում երեխաների շրջանում խմելու ջրի գործոնով պայմանավորված հոսպիտալացման դեպքեր այսօրվա տվյալներով չի գրանցվել:
Նշենք, որ Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում բացատրական աշխատանք:Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի: