Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակակից աշխարհում հասարակություններն ու պետությունները հաճախ են ենթարկվում Ոդիսևսի «Տրոյական ձիու» «շախ»-ին: Տարբերությունն այն է, որ ամրոցները չեն պաշարվում միայն ֆիզիկապես և Տրոյական ձիու մեջ միայն օտարի զինվորները չեն: Միջազգային խաղացողները, հիմնականում, օգտագործում են 3 մոդել՝
Հայաստանյան իրականությանն ավելացել է նաև Ֆիզիկական պաշարումը, երբ կենսական էներգիայի տեղաշարը պայմանավորված է կամ օդից, կամ Լարսի անցակետի «անմեղ տամոժնիկից»:
Պատմական ճակատագրի բերումով, այսօր հայտնվել ենք Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված բուֆերային գոտում և երկու կողմից էլ առկա է ուժեղ ճնշում, քանզի մեկ սանտիմետր տեղաշարժն որևէ կողմ կայսերական այդ ուժերի կողմից դիտվում է զիջում և ռազմավարական շահերի դեմ ոտնձգություն: Այդ ճնշումների արդյունքում մասերի բաժանվեց Վրաստանը, Ուկրաինան, Արևելյան Եվրոպան և Մերձբալթիկան դարձան Արևմուտքի հենակետեր: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, և, հավատարիմ իր պատմական ավանդույթին, մուժիկը հենվում է իր ուսադիրի և սվինի վրա:
Այլ է Արևմուտքի ավանդույթը՝ այն կրում է խաչակրաց արշավանքի և միսիոներության կնիքը, որտեղ ներսից են լվանում ուղեղները, հետո դեմ անում խաչը, չհամբուրելու պարագայում՝ կտրում խոնարհված գլուխը, կամ որպես հերետիկ՝ այրում խարույկի վրա:
Եվ ահա 2 Տրոյական ձիերի պայքարում, որոնք, ի դեպ, ո՛չ սև են, ո՛չ էլ սպիտակ, այլ ուղղակի փայտից են, հայ հասարակությունն իր այրուձին է փորձում խաղացնել՝ երկուսի հետ էլ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, շահերի հատման և մեկտեղման կետեր: Միաժամանակ՝ կոփում ոգին, փորձում առողջացնել սեփական հասարակությունն ու համախմբել ուժերը:
Այս իրականության պարագայում, սեփական իմունիտետի ուժեղացման համար չափազանց կարևոր է՝
Այս վերջին առումով իրադրությունն ինչ-որ չափով հիշեցնում է 1920 թվականի օգոստոսը, երբ Հայաստանի պատվիրակությունները միաժամանակ ստորագրում էին Սևրն ու բանակցում ռուսների հետ՝ արդյունքում կարմիր ասկյարն ու ռուս կոմիսարները մտան Հայաստան:
Հայաստանում խառնվել է մեղվի փեթակը և յուրաքանչյուրը, և հատկապես մենք, ցանկանում է ավելին ստանալ: Հիմա քաշքշում են մեր հագուստից, իսկ մենք հպարտ-միայնակի կեցվածքով գոռում ենք՝ «ազատությու՛ն» և «մենք ձեր դեմ չենք»՝ փորձելով պարտադրել մեր օրակարգը: Բայց իրավիճակի ամբողջ բարդությունն ու նրբությունն էլ հենց այն է, որ քաշքշողներն ուզում են իրենց հետ լինենք և ոչ թե ոչ մեկի կամ հակառակ մեկի:
Արտակ Սարգսյան