|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունից Մարին Լը Պենը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տրոյական ձին չէ։ Լը Պենն այս մասին ասել է France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն կարելի է անվանել «Պուտինի տրոյական ձի»։
«Ես ոչ մեկի տրոյական ձին չեմ: Ես կողմ չեմ պատժամիջոցների վերացմանը: Ես դեմ եմ այդ պատժամիջոցներին, որոնք վերաբերում են էներգետիկ ոլորտին, քանի որ չեմ ցանկանում, որ ֆրանսիացիները բացասական հետևանքների առջև կանգնեն»,- Լե Պենի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ դեմ է ռուսական հումքի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև ռուսական գազի, նավթի և ածուխի մատակարարումների էմբարգոյին։