Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռիզեի Կույսի ամրոցի պատմությունը և գտնվելու վայրը հետաքրքրության առարկա են դարձել: Կույսի ամրոցը ժայռոտ գետնի վրա է գտնվում։ Կույսի ամրոցը Մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր հանձնաժողովի կողմից 2006 թ․ օգոստոսի 3-ին ,թիվ 775 որոշմամբ, գրանցվել է որպես առաջին աստիճանի պահպանության մշակութային օբյեկտ և պահպանության տակ է առնվել։ Այսպիսով, որտե՞ղ, ո՞ր գավառում է գտնվում Ռիզեի Կույսի ամրոցը: Ահա՝ Կույսի ամրոցի պատմությունը․
Կույսի ամրոցը» կամ Կույսի աշտարակը պատմական ամրոց է Ռիզեի Փազար գավառում։ Փազարի կենտրոնից դեպի արևմուտք գտնվող ամրոցը կառուցված է փոքր թերակղզու վրա։ Ամրոցը, որը գտնվում է ժայռոտ հողի վրա, կտրվել է հողից։
Նրա պատերի կոկիկ քարի աշխատանքը ուշադրություն է գրավում։ Թեև կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն օգտագործվել է 13-14-րդ դարերում։ Այսօր ամրոցի միայն մեկ դիտաշտարակն է կանգուն։
Կույսի ամրոցի պատմությունը
1985 թվականին Արևելյան Սև ծովի մասին իրենց հոդվածներով հայտնի Ա. Բրայերը և Դ. Ուինֆիլդը պնդում են, որ Կույսի ամրոցը կառուցվել է 13-րդ կամ 14-րդ դարերում Տրապիզոնի կայսրության ժամանակաշրջանում: Տրապիզոնից հայ ճանապարհորդ Պ. Մինաս Բժշկյանը 1817-1819 թթ․ նկարագրելով ամբողջ Սև ծովի ափը, նշում է, որ կառույցը ազնվական աղջկա համար կառուցել են ջենովացիները։ Փազարցի պատմաբան և հետազոտող Մուզաֆեր Արըջըն նույնպես հայտնում է, որ ամրոցը կառուցվել է որպես ամառանոց ջենովացի մի իշխանի դստեր համար։ Անատոլիայի անտիկ ժամանակաշրջանն հետազոտող Բիլգե Ումարը պնդում է, որ ամրոցը կառուցվել է 8-րդ դարում։ Գերմանացի Կարլ Կոխը, ով ուսումնասիրել է տարածաշրջանը 1843 և 1844 թվականներին, իր օրագրերում նշում է, որ այս աշտարակը կառուցվել է թուրքերի կողմից, և որ այն կոչվել է Կույս ամրոց, քանի որ չնայած բոլոր հարձակումներին՝ հնարավոր չի եղել այն գրավել:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net