|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի հերթական նիստից հետո Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Սպարտակ Սեյրանյանը, Բենիամին Բչաքճյանը (Լիբանան), Հակոբ Խաչերյանը (Լիբանան), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա) և Վիգեն Բաղումյանը (Իրան) այցելեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանին և ծաղիկներ խոնարհեցին այնտեղ:
Yerkir.am-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանն ընդգծեց Արամ Մանուկյանի ունեցած մեծ դերն ու դերակատարությունը հայոց պետականության հաստատման գործում:
«Շատ մեծ պատիվ է, որ թեև ուշացած, բայց վերջապես`100 տարի հետո, տեղադրվեց Արամ Մանուկյանի արձանը: Պետք է հասկանալ Արամ Մանուկյանի դերը` որպես Առաջին Հանարպետության հիմնադիր, և նույն առիթով հասկանալ Առաջին Հանրապետության դերը` որպես հայկական պետականության հիմնաքար: Եթե հայ ժողովուրդը հաղթած չլիներ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանի ճակատամատերում, այսօր ոչ միայն Հայաստանը չէր լինի, այլև` Հայաստանը Թուրքիա կլիներ: Ուստի, պետք է հասկանալ, որ այս ճակատամարտերը շատ մեծ նշանակություն ունեն, որ Առաջին Հանրապետությունը` հիմնադրված Արամ Մանուկյանով, ապագա տվեցին հայկական պետականության գաղափարին»,-նշեց Մուրադյանը: