Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մեծ աղմուկ բարձրացնելու իմաստ չի տեսնում այն բանում, որ ռուսները դեմ են եղել Նժդեհի արձանը Երևանում կանգնեցնելուն: «Նժդեհը մեր հերոսն է, Հայաստանը` անկախ երկիր, ում արձանն ուզենք, կդնենք»,- ասաց նա լրագրողներին:
Ըստ Տեր-Գուլանյանի` ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու` ում արձանը տեղադրենք, ումը` ոչ: Ռուսները, նրա կարծիքով, Նժդեհին նույնացրել են ուկրաինացի ազգայնական Բանդերայի հետ, այն դեպքում, երբ Նժդեհը բացարձակապես չի կռվել խորհրդային բանակի դեմ:
«Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը գալիս է նրանից, որ նրանք չգիտեն` ով է Նժդեհը, կամ էլ ձևացնում են, թե չգիտեն: Եթե այդպես է, մենք էլ կարող ենք նրանց հարցնել, թե ինչո՞ւ են տեղադրում բազմահազար ռուսների կոտորած Կոլչակի արձանը: Նրանց արձագանքը բնական է, մենք չպետք է մեր մազերը պոկենք դրա պատճառով, այլ հայտարարենք, որ մենք ենք որոշում՝ ինչ արձան ենք ուզում կանգնեցնել: Եթե դեմ էին, մինչ այս մենք Նժդեհի անունով փողոց, մետրոյի կայարան ունենք, ինչո՞ւ ձայն չեն հանել ու 25 տարի հետո են միայն արձագանքել»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Նա նշեց նաև, որ եթե այդպես է, պարսիկներն էլ կարող են բողոքել, թե ինչո՞ւ ենք Վարդան Մամիկոնյանի արձանը կանգնեցրել: