Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ մանրմնակրթական ընդհանուր միության` Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակումը Հայրենիքում դեռևս ընթանում է:
Հ.Մ.Ը.Մ.-ականները այդ շրջանակներում այցելել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանին և ծաղկեպսակ տեղադրել:
«Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադրման 100-ամյակը հուշում է այս ծավալուն կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարեկից լինելը: Պատմական իրադրությունների բերումով, սակայն, Հ.Մ.Ը.Մ.-ն առավելաբար իր աշխատանքները ծավալեց սփյուռքյան տարածքում, հատկապես` Ցեղասպանությունը վերապրած սերունդների մարմնակրթական և սկաուտական կազմավորման առաքելությունն ստանձնելով: Սփյուռքյան ամբողջ գործունեության գաղափարական առանցքը Հ.Մ.Ը.Մ.-ի համար շարունակեց հանդիսանալ Մայիս 28-ով խորհրդանշված պետականության վերակերտումը, Հայրենիքի վերանկախացումը և հայ մարդու` իր Հայրենիքի մեջ ազատ ապրելու իրավունքի վերատիրացումը: Տասնյակհազարավոր միութենականների, մարզիկների և սկաուտների իրավահաջորդ սերունդներ, փաստորեն, Սփյուռքում սովորեցին պատիվ տալ հայոց եռագույնին, հայոց անկախ պետականության խորհրդանիշ զինանշանին և քայլերգին: Ահա թե ինչու ամեն բանից առաջ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին վեր պետք է առնել ՀՀ վերակերտման համար աշխատած, դաստիարակած և դաստիարակված, տասնյակհազարավոր իրավահաջորդ սերունդներ Մայիս 28-ի շունչով կազմավորած Հ.Մ.Ը.Մ.-ի այս առաքելության իրագործման փաստը: Մենք շատ սերունդներ կորցրած կլինեինք, եթե Հ.Մ.Ը.Մ.-ն կատարած չլիներ իր այս առաքելությունը: Պահն է` արդարորեն Հ.Մ.Ը.Մ.-ին տալու 70 տարի Եռագույնն ու հայոց անկախ պետականության խորհրդանիշները համաժողովրդային մակարդակով պահպանած և գուրգուրած լինելու գնահատականը». ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյան: