կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 15:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլերթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Իջևանի արցախյան նահատակների հուշահամալիրում

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի հարակից շրջանից մեկնարկած դիմադրության քայլերթը հասել է Իջևան քաղաք՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Իջևան քաղաքի՝ արցախյան նահատակների հուշահամալիրում ու շարունակեցին ճանապարհը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․