կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 20:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ընդհանուր ժողովի պատվիրակները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում և երգեցին Սոսեի գերեզմանին

Վաղվանից՝ փետրվարի 28-ից, մեկնարկում է ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են եկել Դաշնակցական կառույցների ղեկավար անդամներ աշխարհի տարբեր երկրներից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ժողովի մեկնարկից առաջ՝ այսօր, Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի ընկերների առաջնորդությամբ ծաղիկներ են խոնարհել «Եռաբլուր» պանթեոնում։

Սոսե մայրիկի գերեզմանի մոտ ՀՅԴ անդամ, երգիչ Սամվել Երանյանը երգեց Սոսեի երգը, որին ձայնակցեցին ժողովի պատվիրակները։

Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և կընթանա մինչև մարտի 8-ը։

Մանրամասն՝ տեսանյութով․