Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության դաշնակցական նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արմավիրի մարզ:
Այդ մասին նախարարը տեղեկացրել է իր Ֆեյսբուքյան էջում` գրելով.
«Երեկ, խաղողօրհնեքի արարորղությունից անմիջապես հետո վարչապետի հանձնարարությամբ, առաջին փոխվարչապետի գլխավորությամբ, տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարների հետ միասին այցելեցի Արմավիրի մարզ։ Մարզի 15 բնակավայր տուժել էին նախօրեի սաստիկ կարկտից և քամուց։ Առավել տուժած համայնքներն էին Բամբակաշատը, Մրգաշատը, Սարդարապատը և Նորապատը։ Իհարկե, կառավարությունը տուժածներին միայնակ չի թողնի և որոշակի դրամական աջակցություն կցուցաբերի։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել։
Վնասվել էին հարյուրավոր հեկտարր խաղողի այգիներ։ Չէր վնասվել ընդամենը մի քանի հեկտար, որ պաշտպանված էին կարկտապաշտպան ցանցով։ Այգեգործներն իրենց աչքերով տեսան ցանցերի արդյունավետութունը, բայց․․․ Թանկ հաճույք է։ Սակայն, բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ներդրումներն արդարացված են։ Կհարցնեք․ որտեղի՞ց նախնական գումարը։ Գիտակցելով կարկտապաշտպան ցանցերի կարևորությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը։ Վերջիվերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ բարձրարժեք այգիների լավագույն պաշտպանությունը կարկտապաշտպան ցանցերն են։
Տուժած այգեգործների հետ խոսեցինք նաև ապահովագրության մասին։ Տեղեկացնեմ, որ մյուս տարվանից Հայաստանում կմեկնարկի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը։ Ծրագիրը կներառի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ Կարկտահարությունից և ցրտահարությունից Արարատում և Արմավիրում կապահովագրեն խողողի և պտղի այգիները, իսկ Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը»: