Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այցելել է Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ: Այցի նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկաձավար արտադրող խմբին, ինչպես նաև քննարկել Լճաշեն համայնքում կաթնամթերթի արտադրության ընդլայնման կիրառական ծրագիրը:
Նախարար Լոքյանը տեղում ծանոթացել է Ծովագյուղ համայնքում հնդկաձավարի արտադրության պայմաններին, լսել շուրջ 550 հա ընդհանուր մակերեսով հողամասերում հնդկաձավար աճեցնող կոոպերատիվի անդամների կողմից բարձրացված խնդիրները: Նախարարը հետևել է արտադրական (բովման, մաքրման, փաթեթավորման) սարքավորումների փորձարկման գործընթացին, որոնք ձեռք են բերվել Եվրամիության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի շրջանակներում: Կոոպերատիվի անդամները նշել են, որ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում հնարավոր կլինի էապես ընդլայնել հնդկաձավարի ցանքատարածության մակերեսը, ավելացնել արտադրության ծավալները և բավարարել Հայաստանում հնդկաձավարի պահանջարկի էական մասը:
Դավիթ Լոքյանի հաջորդ կանգառը Լճաշեն համայնքն էր, որտեղ նախարարը մասնակցել է համայնքում կաթնամթերքի վերամշակման արտադրության ընդլայնման կիրառական ծրագրի քննարկմանը: Արտադրության պատասխանատուները նախարարին ներկայացրել են, որ գործող արտադրամասն ունի արտադրական տարածքի ընդլայնման, վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև գազամատակարարման ապահովման խնդիր: