|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներ: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում»,- նշված է հայտարարությունում:

Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ: