|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այս մասին նշված է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Մեծ պատիվ է ընդունել Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այսօր պատվիրակները հանդիպեցին Եվրոպական միության դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացան պարեկային խմբերին՝ Գորիսում, Խաչիկում և Երասխում՝ ավելին իմանալու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- նշված է գրառման մեջ: