Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարմաշեն փնջում ընդգրկված համայնքներից առաջին հանդիպումը Վահրամաբերդ համայնքում էր: Արթուր Խաչատրյանը նախ մասնակցեց խորհրդակցությանը, որն անցկացվում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների կողմից` բիզնես նախաձեռնությունների մշակման ու գործարար ծրագրեր իրականացնելու համար:
«Հարգելի համայնքապետեր, ՀԿ ոլորտի պատասխանատուներ, դուք արդեն տեղյակ եք, որ կա որոշակի գումար, որն ուղղվելու է մարզեր` տնտեսական զարգացմանը նպաստող իրատեսական ձեռնարկներին, ես հուսով եմ, որ մեր մարզից ներկայացված ծրագրերն իսկապես կարժանանան հավանության և հնարավորինս շատ միջոցներ կգան Շիրակ: Ակնկալում եմ, որ շահագրգիռ քննարկում կծավալվի, կմշակվեն արդյունավետ բիզնես փաթեթներ»,-քննարկման մասնակիցներին ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետը:
Քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը գյուղամիջում հանդիպեց Վահրամաբերդի բնակիչներին, նրանց հետ զրուցեց մտահոգող խնդիրների վերաբերյալ: Գյուղի բնակիչները բարձրացրին գյուղտեխնիկայի, բերքի պաշտպանության հետ կապված հարցեր: Նույնատիպ հարցերի շուրջ խոսվեց նաև մյուս համայնքներում:
«Ես որպես մարզպետ առավել կարևորում եմ ցանկացած գյուղում տնտեսության զարգացմանը միտված ձեռնարկների իրականացումը, ինչքան էլ մշակույթի տունն ու ակումբը կարևոր է վերանորոգելը, առավել կարևոր է գյուղերում արտադրություն հիմնելն ու այստեղ շահույթ բերող ծրագրեր կյանքի կոչելը: Պատահական չէ, որ համայնք առ համայնք շրջում եմ` նպատակը ձեզանից անմիջապես ձեր մտահոգություններն իմանալն է»,-համայնքաբնակների հետ հանդիպումների ժամանակ նշեց մարզպետը: Արթուր Խաչատրյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց նաև Կապս, Մարմաշեն, Քեթի և Մայիսյան համայնքներ:
Համայնքաբնակների հետ մարզպետը խոսեց առաջիկայում բնակավայրերի խոշորացման ծրագրի մասին` ընդգծելով, որ ծրագիրն ինքնանպատակ գործընթաց չէ, այլ կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ է, ինչպես նաև այն հնարավորություն կտա ուժեղացնել տեղական ինքնակառավարման համակարգը, զարգացնել ավագանու ինստիտուտը, աշխատանքները թափանցիկ կազմակերպմանը