Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին վերջին շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Կառուցվածքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ ՀՀ կառավարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանները տրվում են ժամանակին: Դրանք վերաբերում են տարածքային կառավարման հայեցակարգի քննարկմանը, մայր ջրանքների մաքրմանը, Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով միջոցառումների նախապատրաստությանը, 2019-2021 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմմանը, տարաբնույթ տեղեկատվությունների տրամադրմանը:
Վարչությունների պետերը զեկուցեցին, որ աշխատանքներ են տարվում նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ընթացքի մեջ են գյուղացիական տնտեսություններին սերմացուների եւ պարարտանյութերի տրամադրման, համայնքների կողմից ներդրումային ծրագրերի կազմման եւ ներկայացման, սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները:
Անդրադարձ եղավ հրթիռային հակակարկտային կայանների տեղադրմանն ու դրանց գործարկման խնդիրներին: Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց, որ հրթիռային կայաններին զուգահեռ շարունակեն շահագործվել նաեւ մարզում առկա մյուս բոլոր հակակարկտային կայանները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները առավելագույն չափով ապահովագրված լինեն կարկտահարությունից:
Հանձնարարականներ տրվեցին նաեւ ընդերքօգտագործողների գործունեության ուսումնասիրության, մարզում ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաների թվի ճշգրտման եւ այդ մասով համայնքների ղեկավարների ու հանրակարթական դպրոցների տնօենների հետ համագործակցված աշխատելու, համայնքներում աղբահանությունը սահմանված կարգով կազմակերպելու վերաբելյալ:
Ամփոփելով քննարկված հարցերը՝ մարզպետ Աշոտ Սիմոնյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց առավել ակտիվ լինել, չսահմանափակվել լոկ ստացված գրություններին պատասխանելով, այլ հաճախակի այցելել համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին եւ դրանց լուծման համար օգտակար առաջարկություններ ներկայացնել:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին