|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կիրակի օրը մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կենտրոնական վարչության կազմակերպած` «Հանձնառու սլացքով» նշանաբանը որդեգրած տարեկան բանակումը:
ՀՅԴ ԼԵՄ-ի 45-ամյակի առիթով կազմակերպված բանակմանը մասնակցումէ շուրջ 105 ԼԵՄ-ական:
Բանակման պաշտոնական բացումը կատարվել է Այնճարի ԼԵՄ-ի բանակավայրում`«Մշակ բանվոր» քայլերգով ու Հայաստանի, Լիբանանի եւ ՀՅԴ-ի դրոշներուն բարձրացման արարողությամբ:
Բանակման ծրագիրը կրում է դաստիարկչական բնույթ, որն ընդգրկում է դասախոսություն, զարգացման մրցույթ, ինչպես նաև մարզական օրակարգեր:
Բացի ԼԵՄ-ականներից, բանակմանը մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Իրանից և Սիրիայից մեկնած դաշնակցական երիտասարդներ: