կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 16:22
Աշխարհ

ՀՅԴ ԼԵՄ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երուանդ Մոնոֆարեան» գրադարանի բացումը

ՀՅԴ ԼԵՄ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երուանդ Մոնոֆարեան» գրադարանի բացումը

Երեկ, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության կազմակերպմամբ, «Աբրահամ Աշճյան» երիտասարդական-ուսանողական կենտրոնում  տեղի է ունեցել «Երուանդ Մոնոֆարեան» գրադարանի բացումը:

«Ազդակ»-ի տեղեկացմամբ՝ գրադարանի բացման արարողությունն իրականացրել են Երվանդ Մոնոֆարյանի քույրերը՝ Մարի և Արմինե Մոնոֆարյանները, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և Երվանդ Փամպուքյանի հետ:

ՀՅԴ ԼԵՄ-ի վարչության անունից ելույթով հանդես եկած ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական  ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հիշեցրել է Երվանդ Մոնոֆարյանի գործունեության մասին՝ նշելով, որ նրա գաղափարն է եղել դաշնակցական ռադիո «Վանայ ձայն»-ի հաստատման անհրաժեշտությունը:

Նա հիշեցրել է նաև, որ Մոնոֆարյանը Հալեպում եղել է «Արևելք» լրատվականի խմբագիրը:

«Մոնոֆարյանը դաշնակցական ղեկավարի իդեալ էր»,- նշել է Բագրատունին` նկատի ունենալով Լիբանանի տագնապալի օրերը, երբ նա եղել է Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ էր:

Հակոբ Բագրատունին իր ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել ներկաներին և խոստացել, որ գրադարանը միջոց է դառնալու դաշնակցական երիտասարդությանը` հասցնելու մտավորական պատնեշին, ինչպես հասել էր նույն ինքը՝ Երվանդ Մոնոֆարյանը: