Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Իրատես de facto»-ն գրում է. «Կառավարությունը շարունակում է օգնության կարգով պետբյուջեից գումարներ հատկացնել սիրիահայերին, բայց «ստացող» չկա։ Բանն այն է, որ սիրիահայերի մի ստվար հատված կրկին վերադարձել է Սիրիա կամ պարզապես մեկնել Հայաստանից, սակայն պետբյուջեից նույն քանակությամբ գումարներ են դուրս գրվում։ Ո՞ւր են գնում այդ փողերը, եթե հասցեատերերը չկան։
Խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, ով հարցի հասցեատեր համարեց սփյուռքի նախարարությանը։
«Սիրիահայերի հետ կապված բոլոր աշխատանքները համակարգել և համակարգում է սփյուռքի նախարարությունը։ Ստեղծվել է հանձնաժողով, որտեղ մենք էլ ներկայացուցիչ ունենք։ Նրանք հիմնականում զբաղվածության գործակալության մեր անդամներն են եղել, որոնք այս ընթացքում փորձել են աշխատանքի տեղավորման հետ կապված հարցեր լուծել։ Ամփոփ պատկերը, թե ինչպիսին է եղել օժանդակությունը, և որքան մարդ ինչպիսի ծրագրերում է ընդգրկվել, ձեզ կարող է ներկայացնել միայն սփյուռքի նախարարությունը»,– նշեց նախարարը։
Դե ինչ, առաջիկայում կփորձենք այն հարցի առնչությամբ լսել նաև սփյուռքի նախարարության պարզաբանումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։