| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պարզվում է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելք է դրված: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Քոչարյանի փաստաբանները հայտնեցին, որ բողոքարկելու են հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելու վերաբերյալ որոշումը:
«Ինչո՞ւ չեն թույլատրում տեսակցությունները, մեզ էլ է դա հետաքրքիր: Մենք նախաքննությանը խնդրել ենք ներկայացնել որոշման կրկնօրինակը: Հենց ստանանք, կբողոքարկենք»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: