կարևոր
3922 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 18:15
Հասարակություն

Բարձրանալո՛ւ ենք, չե՛ք կարող արգելել մեզ. Վայոց ձորի քննչականում պատգամավորներին ու պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալվածներին

Այս պահին Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում են պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արման Ղազարյանը և փաստաբանները, որոնց թույլ չեն տալիս հանդիպել քննչականի պետի հետ և մանրամասներ իմանալ  ձերբակալված քաղաքացիների մասին, որոնց թվում կա նաև մի քանի կին։

«Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի եւ փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: Չեն թույլ տալիս նրանց իրավունքները պաշտպանել փաստաբաններին, չեն տրամադրում տեղեկություններ...»,-այս մասին հայտնել է նաև Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ առավոտյան իրավապահները մտել են ՀՅԴ Վայոց ձորի մարզային գրասենյակներ․ բերման են ենթարկել և ձերբակալել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող անդամների, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակում։