կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 22:08
Քաղաքական

Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը

Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը

Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը գրում է.

«Եվս մեկ ու շատ կարևոր հաղթանակ…

Դատարանն այսօր բավարարեց բողոքս ու արձանագրեց Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում` պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել այն։

Հիշեցնեմ` խոսքը վերաբերում է Դավիթի տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի որոշմանը»:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: