Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատսրանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը և 500 հազար դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակեց Մարինե Կաթանյանին: Նշենք, որ ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը չէր առարկել միջնորդության դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կաթանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դա գրավի նվազագույն չափն է:
Ի դեպ, քիչ հետո դատական քննության կառնվի գործով մեկ այլ մեղադրյալ` Ասյա Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը:
Հիշեցնենք, որ գործով մի քանի տասնյակ կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: