|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց` բավարարել փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորությունը և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել:
Դատարանը, որպես գրավի չափ, սահմանել է 10 մլն դրամը, որը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո միայն Եղնուկյանին կարող են ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։