|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց` 1.5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակի հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքով՝ գրավը վճարելուց և համապատասխան գործընթացից հետո Սանասարյանն ազատ կարձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ազատ էր արձակվել նույն մեղադրանքով կալանավորված` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: