|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունն ու փոխեց Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանի դեպոզիտ հաշվին մեկ մլն դրամ գրավ վճարելուց հետո Մանուկյանն ազատ կարձակվի։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։