|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լոս Անջելեսի շրջանում քամու հարուցած բազմաթիվ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ասվում է շրջանի բժշկական փորձաքննության վարչության նոր զեկույցում, հայտնում է NBC News-ը:
Ըստ վարչության տվյալների, զոհվածներից 11-ը կապված են Իթոնում, Փասադենայի Անջելեսի ազգային անտառի նախալեռներում, Ալթադենայում և դրանց մերձակայքում բռնկված հրդեհների հետ: Մնացած հինգը զոհվել էն Փասիֆիք-Փալիսեյդսի հրդեհի հետևանքով:
Պարզվել է ութ զոհի ինքնությունը, մեկ զոհի անունը չի հաղորդվում՝ մինչև հարազատներին ծանուցելը։
Զոհերի թիվը կապված է այն դեպքերի հետ, որոնք արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից, որոնց հանձնարարված է հետաքննել հրդեհների հետևանքով մահվան դեպքերը, ասվում է վարչության հայտարարության մեջ: