Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Աթենքի արվարձաններում բնական հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի: Տուժել Է առնվազն 156 մարդ: Հուլիսի 24-ին այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել Էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում:
Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ Է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել Էին կրակից: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել Է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել Է, որը վերջին օրերին նպաստում Էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում Է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ Է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար. հաղորդել Է ՏԱՍՍ-ը: