Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունաստանում փրկարարները երեկ մինչև ուշ գիշեր փորձել են երկու գնացքների բախման վայրում գտնել ողջ մնացածների: Ողբերգական բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության՝ 57 մարդ դեռ մնում է հիվանդանոցում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 15 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղևորատար և բեռնատար գնացքների բախումն անվանել է «սարսափելի երկաթուղային վթար, որն իր նախադեպը չի ունեցել երկրում»: Նա նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով: Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:
Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին:
Ողբերգությունից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «անհնար է շարունակել այնպես, կարծես, ոչինչ չի պատահել»: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: