| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին` ՃՈ անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ին բախվել են Opel Vectra B (վարորդը՝ Ա. Մ., 1995 թ.) և Opel Vectra B մակնիշների (վարորդը՝ Ռ. Ս., 1977 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորներ Է. (2004 թ.) և Ա. Զ.-ները (2002 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: