Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 6-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի բեռնատար (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1990 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Պ. Ի., ծնված 1998թ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևորը՝ Ս. Ղ.-ն (1968թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Պ. Ի.-ն հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ս. Ղ.-ն հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան քաղաքի «էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: