կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-18 18:31
Իրավական

Արարատի նախկին մարզպետը ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանից պահանջել է 60 հազար դոլար. ՀՔԾ

Արարատի նախկին մարզպետը ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանից պահանջել է 60 հազար դոլար. ՀՔԾ

2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը բացատրություն, ապա նաև հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։