Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք այսօր մեկ պահանջ ենք ներկայացնում, որի հասցեատերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, որը պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ, որին, ինչպես ինքն ասաց, ներկայացրել է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի և նախկին զինծառայող։
Նա նշեց, որ ԳՇ պետին ազատելու՝ Փաշինյանի առաջարկը Սահմանադրական դատարան չուղարկելով՝ Արմեն Սարգսյանը վեճի լուծումը չի տալիս և վերցնում է իր վրա պատասխանատվություն՝ սահմանադրական մարմինների միջև բախումը փողոցում լուծելու։
«Արդյո՞ք կրկին իրեն հիշեցնում են իր երկքաղաքացիության խնդիրը, արդյո՞ք կրկին փաստաթուղթ են պահանջել։ Մենք ուզում ենք նախագահին հավաստիացնել, որ այդ փաստաթուղթը մենք էլ կարող ենք պահանջել և պահանջելու ենք․ մինչ այս պահը չենք տեսել Արմեն Սարգսյանի փաստաթուղթը, որով դիմել է պետական մարմին»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նա ասաց, որ պահանջելու են հանդիպում Արմեն Սարգսյանի հետ, և պահանջելու են, որ խոստանա, որ դիմելու է ՍԴ և մեր քաղաքացիներին բախումների չի տանելու։
Արա Զոհրաբյանը նաև նկատեց, որ բոլորիս համար պարզ է, որ երբ ազգին ցանկանում են վերացնել, թուլացնել, թուլացնում են այն ինստիտուտները, որոնք դիմադրություն են ցույց տալիս՝ բանակը, եկեղեցին և ընտանիքը։ Նախորդ 3 տարիներին այս ինստիտուտների նկատմամբ թիրախավորումներ են տեղի ունեցել։
Մանրամասն՝ տեսանյութում․