Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախօրեին հրաժեշտի երեկո է կազմակերպել մարզպետարանում, եղել են գյուղապետերը, մարզպետարանի աշխատողները, նախ ընթերցել է հրաժարականի դիմումը, ապա ասել, որ ինքը լավ հարաբերություններ ունի եւ Սերժ Սարգսյանի, եւ Կարեն Կարապետյանի հետ, սակայն չի կարող շարունակել աշխատանքը մի պատճառով, որ պաշտոնին հայտնվել է Հովիկ Աբրահամյանի շնորհիվ. «Որտեղ Արգամիչը, այնտեղ էլ ես»։
Ապա երեկոն վերածվել է Աբրահամյանների գերդաստանի փառաբանման արարողության։ Ռ․ Աբրահամյանը դիֆերամբներ է ձոնել հատկապես գերդաստանի «խոստումնալից» երիտասարդի՝ Արգամի հասցեին։ Իսկ Հովիկ Արգամիչը «ծնողիս հավասար մարդ ա», խոստովանել է նա, Արգամն էլ «ոչ միայն իր ընտանիքի, հարազատների, այլ հայ ժողովրդի արժանի զավակն է, եւ կտեսնեք, որ ապագայում բարձր պաշտոններ կզբաղեցնի»։ Թե որ ճամբարում, որ թիմի հետ՝ չի մանրամասնել, միայն խնդրել է աջակցել նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում