Միասին կարող ենք
կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 18:31
Աշխարհ

ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու․ Լավրով

ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու․ Լավրով

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:

Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։

«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», - նշել է նա։

Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։

«Եթե խոսքը համագործակցության մասին է, այն պետք է հաշվի առնի երկու կողմերի շահերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում», - ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին: