|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ համագործակցության ուղղությամբ. հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` AzeriDefence-ին հղումով:
«Պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն ձեռնարկում են մարքեթինգային աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
AzeriDefence -ը նաև տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը ADEX-2018 ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսում, որը կանցկացվի սեպտեմբերի 25-27-ը, ներկայացված կլինի լայն ձևաչափով: