կարևոր
3394 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 14:05
Իրավական

Դատարանը բավարարել է միջնորդությունը և վերացրել Նաիրի Հոխիկյանի դեմ դատախազության սահմանած բացակայելու արգելքը

Դատարանը բավարարել է միջնորդությունը և վերացրել Նաիրի Հոխիկյանի դեմ դատախազության սահմանած բացակայելու արգելքը

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը' վերացնելու իմ դեմ դատախազության սահմանած բացակայելու արգելքը, հայտնում է լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Դա հնարավոր եղավ իմ երկու փաստաբանների' Լուսինե Վիրաբյանի և Վրեժ Խաչիկյանի մասնագիտական ճիշտ աշխատանքի և ԱԺ պատգամավորներ Aspram Krpeyan -ի և Garnik Danielyan -ի երաշխավորության շնորհիվ։

Թեպետ Արմավիրի մարզային դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը ամիսներ շարունակ փորձում էր թույլ չտալ իմ ազատ տեղաշարժի իրավունքի իրականացումը, բայց մեր համառ պայքարը արդյունք տվեց։

Ես շնորհակալ եմ փաստաբաններ Լուսինե Վիրաբյանին ու Վրեժ Խաչիկյանին' անկոտրում նվիրումի ու մասնագիտական բարձր որակների ցուցաբերման համար։ Շնորհակալ եմ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանին ու Գառնիկ Դանիելյանին' կողքիս կանգնելու և հավատարիմ ընկերության համար։ Շնորհակալ եմ նաև այս կեղծ քրեական գործով անցնող մյուս կողմի փաստաբան Պ. Այվազյանին' մեր միջնորդությանը չառարկելու համար։

Սիրելի հայրենակիցներ, քանի որ օրենքով արդեն բաց է իմ ճանապարհը, ես առաջիկա ամիսներին ավելի հեշտ կկարողանամ կարևոր հանդիպումներ ունենալ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բարեկամ պետությունների բարձրագույն պաշտոնյաների հետ՝ փորձելով լրացուցիչ օժանդակություն բերել մեր երկրին։

Ամեն լավ բան առջևում է»։