|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իրանը հայտարարել է Պարսից ծոցում նավթի մատակարարումներն արգելափակելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ը վերականգնի հակաիրանական պատժամիջոցները և հասնի իրանական նավթի վաճառքի արգելքին: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Քոուսարին. հայտնում է Коммерсантъ-ը:
«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթ արտահանել աշխարհի այլ երկրներ Հորմուզի նեղուցով»,- ասել է նա: