|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Պարսից ծոցում իրավիճակը լարված է և խիստ մտահոգություն է առաջացնում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ամենաուշադիր կերպով հետևում ենք այդ իրավիճակին և կոչ անում բոլոր կողմերին, որոնք կապ ունեն այդ ամենի հետ, զսպվածություն ցուցաբերել»,- ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր իր օդային տարածքը հատած ամերիկյան անօդաչու խոցելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ դա Իրանի մեծ սխալն է, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ, հնարավոր է, դա հատուկ չի արվել, այլ ինչ-որ մեկի սխալ որոշման հետևանքով: