|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի արտգործնախարարությունն օգոստոսի 24-ին դարձյալ քննադատել է Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրություններ միջև վերջերս կայացած գործարքին՝ նախազգուշացնելով, որ Պարսից ծոցում այս արաբական միապետությունը պատասխանատու կլինի տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի» եկող ցանկացած սպառնալիքի համար», - երկուշաբթի Թեհրանում լրագրողնորի հետ զրույցում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։
«ԱՄԷ-ի և սիոնիստական ռեժիմի միջև համաձայնագիրը իսլամական աշխարհի մարմնի վրա սպի է, և Աբու-Դաբին թույլ տվեց մեծ սխալ: Հուսով ենք, որ նրանք շտկելու են այս սխալը հնարավորինս արագ: Իսլամական աշխարհը երբեք չի մոռանա սուրբ Ալ-Քուդսի նկատմամբ դավաճանությունը (արաբերեն Երուսաղեմի անունը)», - նշել է Հաթիբզադեն:
Նշենք, որ օգոստոսի 19-20-ը միջադեպ էր տեղի ունեցել երկու երկրների միջև. օգոստոսի 19-ին ԱՄԷ-ի սահմանապահ ուժերը սպանել էին երկու իրանցի ձկնորսի, իսկ հաջորդ օրը Իրանը առգրավվել էր ծովային սահմանը հատած էմիրեթական նավը՝ ձերբակալելով անձնակազմին։ ԱՄԷ-ին ներողություն էր խնդրել միջադեպ համար և խոստացել փոխհատուցում տրամադրել։