Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի առաջին փոխնախագահ Էշակ Ջահանգիրին վճռականորեն հանդես է եկել ԱՄՆ-ի` Պարսից ծոցում պարեկություն իրականացնելու նպատակով ռազմական կոալիցիա ստեղծելու գաղափարի դեմ. հայտնում է «Թասնիմ»-ը: «Նման կոալիցիա ստեղծելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով` նման կոալիցիաները և տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը ստեղծում են անապահով պայմաններ: Ըստ Ջահանգիրի` պարեկությունը միայն կհանգեցնի լարվածության սրմանը:
«Իրանը կարող է տարածաշրջանի անվտանգությունն ապահովել տարածաշրջանի երկրների օգնությամբ»,- ասել է պաշտոնյան:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնելու համար: «Մենք կոալիցիա ենք ստեղծում, որը կապահովի ծովային ուղիների աշխատանքը»,- ասել էր նա:
«Նախագահը հստակ հասկացրել է, որ Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, մենք ուղղակի ցանկանում ենք, որպեսզի նրանք հրաժարվեն աշխարհով մեկ ահաբեկչական ակտիվությունից»,- ասել էր Պոմպեոն: