|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում:
РИА Новости- ն՝ վկայակոչելով Sepah News-ին, գրում է, որ «Մեծ մարգարեն - 14» կոդով զորավարժություններն անցկացվում են ծովային և օդատիեզերական ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում ներգրավվելու են հրթիռային ստորաբաժանումները, ինչպես նաև անօդաչու սարքերը:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում Իրանի զինված ուժերը տվյալներ են ստանում «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որը ուղեծիր էր ուղարկել ընթացիկ տարվա ապրիլին: